Առասպել №1
«Հյուրընկալությունը միայն սպասարկողների և խոհարարների համար է»։
Ճշմարտություն:
Հյուրընկալությունը միջազգային բիզնես է, մշակույթ և առաջնորդություն։
Առասպել №2
«Հյուրընկալության ոլորտում ապագա չկա․ այն փակուղի է»։
Ճշմարտություն:
Հյուրընկալությունն առաջարկում է հստակ կարիերայի աճ, բարձր շարժունակություն և ձեռնարկատիրական հնարավորություններ։
Առասպել №3
«Հյուրընկալության ոլորտի աշխատանքները ցածր
վարձատրվող և անկայուն են»։
Ճշմարտություն:
Սկսնակների աշխատավարձերը կարող են համեստ լինել, բայց երկարաժամկետ եկամուտը և կայունությունն այս ոլորտում ամենակարևորն են։
Առասպել №4
«Այն ոչ հեղինակավոր ոլորտ է, այստեղ իրական կրթություն չկա»։
Ճշմարտություն:
Հյուրընկալության կրթությունը համատեղում է բիզնեսը, հաղորդակցությունը, մշակույթը և ռազմավարությունը և ամբողջ աշխարհում արժանապատիվ ոլորտ է համարվում։
Առասպել №5
«Հյուրընկալությունում աշխատելու համար պետք է մեկնել արտերկիր»։
Ճշմարտություն:
Մանսագիտությունը պահանջարկ ունի Հայաստանում և տարածաշրջանում։
Առասպել №6
«Շատ ռիսկային է ոլորտ է․ հյուրընկալությունը խոցելի է ճգնաժամերի ժամանակ»։
Ճշմարտություն:
Ոլորտը դիմացկուն է, հարմարվող և մշտապես նորարարական։
Առասպել №7
«Իմ երեխան պետք է ընտրի «իրական» մասնագիտություն՝ ֆինանսներ, IT կամ իրավաբանություն»։
Ճշմարտություն:
Հյուրընկալությունն իրական մասնագիտություն է՝ և ամենանախընտրելիներից մեկը։