Ապիցիուսի մասին
Դպրոցը հիմնադրվել է 1997 թվականին Ֆլորենցիայում՝ նպատակ ունենալով համախմբել հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտների լավագույն եվրոպական փորձը։
Դպրոցն առաջնահերթ է համարում հատկապես գործնական գիտելիքների փոխանցումը։
  • ~ 2,500
    Ամեն տարի այն ընդունում է շուրջ 2500 ուսանող աշխարհի տարբեր երկրներից
  • > 600
    որոնցից 600-ը մասնակցում են ամբողջական ակադեմիական կրթական ծրագրերին
Apicius Armenia-ն հյուրընկալության և խոհարարական կրթության նորարարական կենտրոն է, որի բացումը նախատեսված է 2025 թվականի սեպտեմբերին՝ Դիլիջանում։
Նախագիծը կյանքի է կոչվում Green Rock հիմնադրամի և Apicius International School of Hospitality-ի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով Հայաստան բերել եվրոպական չափանիշներով կրթություն հյուրընկալության ոլորտում։

Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա։

Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար։

Apicius Armenia-ն միտված է դառնալու առաջատար կրթական կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ տարածաշրջանում՝ խթանելով նորարարությունը, կայուն զարգացումը և միջազգային զբոսաշրջության ոլորտում հայկական ներկայության ընդլայնումը։
Կենտրոնը նախատեսում է համագործակցել բիզնեսների, տեղական ինքնակառավարման մարմինների և միջազգային կազմակերպությունների հետ՝ ձևավորելով ամուր և կայուն կրթական էկոհամակարգ։
Meet our Staff
  • Կատյա Բրեդիխինա
    Հիմնադրամի ղեկավար
  • Արմինե Սարգսյան
    Մարքեթինգի և հաղորդակցության բաժնի ղեկավար
  • Մանե Աբազյան
    Ակադեմիական ղեկավար
  • Մարինե Սիմոնյան
    Գործընկերությունների և վաճառքի բաժնի ղեկավար
  • Ստելլա Մկրտչյան
    Նախագծերի համակարգող
  • Անի Դերձյան
    Ուսանողական հարցերի պատասխանատու
  • Անժելա Ազարյան
    SMM մասնագետ
  • Մոնիկա Մուրադյան
    Վաճառքի համակարգող
  • Մարի Առաքելյան
    Միջոցառումների համակարգող
  • Մկրտիչ Սահաբալյան
    Վարչական օգնական