Հաճախ տրվող հարցեր
APICIUS ARMENIA-Ի ՄԱՍԻՆ
Apicius Armenia-ն հյուրընկալության միջազգային դպրոց է, որը գործում է եվրոպական կրթական չափանիշներով և առաջարկում է գործնական գիտելիքների վրա հիմնված կրթական ծրագրեր՝ հյուրընկալության, սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրության ոլորտներում։
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԴՊՐՈՑ
Դպրոց ընդունելության առաջին փուլի համար անհրաժեշտ են․
  • Միջնակարգ կրթության / ավագ դպրոցի / քոլեջի ավարտական վկայական
  • Եթե դիմորդը գտնվում է ավարտական դասարանում/կուրսում, ապա տեղեկանք ուս․ հաստատությունից՝ տվյալ տարում կրթությունը հավաստող վկայական ստանալու վերաբերյալ
  • Անձնագիր
  • Փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով։ Այլ լեզուներով ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է նոտարի կողմից վավերացված թարգմանություն։
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
  • Հյուրընկալության կառավարում (Hospitality Management)
  • Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ (Food, Wine and Wellness Studies)
ՎՃԱՐԻ ՉԱՓՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ
Հայաստանում՝ 4.000 եվրո տարեկան է։ Իտալիայում երկրորդ տարվա համար՝ 9.000-10.000 եվրո։
ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՐԱԿԸ
Apicius-ի ծրագրերը մշակված են՝ հաշվի առնելով հյուրընկալության ոլորտի համաշխարհային պահանջները։ Շրջանավարտներն աշխատում են միջազգային հյուրանոցներում, ռեստորաններում, տուրիստական և միջոցառումների կազմակերպման ընկերություններում։ Պրակտիկայով համադրված կրթությունը հնարավորություն է տալիս շրջանավարտներին մրցունակ լինել թե՛ տեղական, թե՛ միջազգային շուկայում։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Անշուշտ։ Ծրագիրը համադրում է եվրոպական որակն ու Հայաստանում ուսանելու մատչելի հնարավորությունը։ Երկրորդ ուսումնական տարին Իտալիայում բացում է նոր հորիզոններ։ Շրջանավարտը ստանում է կրթություն, որը ճանաչվում է միջազգային ասպարեզում, ինչպես նաև հմտություններ՝ գլոբալ կարիերա կառուցելու համար։
ԾԱԽՍԵՐԻ ԱՐԴԱՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Այո։ Մենք առաջարկում ենք եվրոպական մակարդակի կրթություն՝ էապես ավելի մատչելի գնով։ Գինն ընդգրկում է ոչ միայն ակադեմիական կրթությունը, այլ նաև պրակտիկա, մենթորություն, կարիերայի աջակցություն և մշակութային ինտեգրում։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՌԻՍԿԵՐ
Յուրաքանչյուր դեպք դիտարկվում է անհատապես։ Ժամանակավոր ֆինանսական դժվարությունների դեպքում հնարավոր է վճարման ժամանակացույցի փոփոխություն, պայմանների վերանայում կամ աջակցության տրամադրում գործընկեր հիմնադրամների կողմից։ Կարևոր է՝ բաց և ժամանակին հաղորդակցվել։
ԶԳԱՅՈՒՆ ԱԴԱՊՏԱՑԻԱ
Մենք ստեղծում ենք միջավայր, որտեղ յուրաքանչյուր ուսանող զգում է, որ պատկանում է համայնքին։ Մեզ մոտ առկա է․
  • մենթորական ծրագիր
  • խնամակալներ
  • պարբերական հանդիպումներ ու հարմարվողական միջոցառումներ
  • անհատական աջակցություն թիմի կողմից
ԼԵԶՎԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐ
Այո, այն ուսանողների համար, ովքեր չունեն բավարար անգլերենի գիտելիքներ, հասանելի կլինեն նախապատրաստական լեզվի դասընթացներ։ Որոշ դասընթացներ կներառվեն ընդհանուր վճարման մեջ, իսկ հավելյալները՝ տրամադրվեն զեղչված արժեքով։
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԵՆՍԱԿԱՆ ԱԴԱՊՏԱՑԻԱ
Հայաստանը համարվում է տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից։ Դիլիջանը՝ հանգիստ բնապահպանական քաղաք է՝ բարձր անվտանգության մակարդակով։ Կամպուսը կունենա շուրջօրյա վերահսկողություն։
ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԿԱՐԻԵՐԱ
Այո։ Apicius Armenia-ի դիպլոմը հնարավորություն է տալիս աշխատել միջազգային հյուրընկալության ոլորտում։ Այն ճանաչվում է Եվրոպայում, Ասիայում, Մերձավոր Արևելքում և ԱՊՀ երկրներում։