Մասիմո Բոկուս
Մասիմո Բոկուս
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Սննդի և գինու ուսումնասիրությունների տնօրեն․ WACS-ի կողմից արտոնագրված խոհարարության ուսուցիչ
WACS-ի կողմից արտոնագրված խոհարության ուսուցիչ Մասիմո Բոկուսն ունի փայլուն կարիերա, որը միավորում է բարձրակարգ ռեստորանային մշակույթը, հյուրընկալության կրթությունը և խոհարարական նորարարությունը։ Նա իր կարիերան սկսել է Ֆլորենցիայում՝ որպես գործադիր շեֆ Michelin-ի կողմից ճանաչված J.K. Lounge ռեստորանում, այնուհետև աշխատել է Villa Mangiacane-ում և Michelin աստղով պարգևատրված Ora d’Aria ռեստորանում։ 2014-ից Մասսիմոն անցել է խոհարարական կրթության ոլորտ։
Ֆլորենցիայի արվեստների համալսարանում նա Սննդի և գինու ուսումնասիրությունների տնօրենն է, դասավանդում է խոհարարական արվեստ և սննդի մշակույթ Ֆլորենցիայում, Հարավային Կորեայում և ԱՄՆ-ում՝ այդ թվում TuttoToscana ծրագրի միջոցով Նյու Յորքում։ Նրա փիլիսոփայությունը շեշտադրում է իսկական բաղադրիչների կիրառումը, մշակույթի և տեղանքի նկատմամբ հարգանքը, ինչպես նաև խոհանոցում կարգապահ ստեղծագործականությունը։
Բացի դասավանդելուց, Մասսիմոն համակարգում է ակադեմիական գործընթացները, դասախոսների վերապատրաստումը և անհատականացված ծրագրերը, ինչպես նաև խորհրդատվություն է տրամադրում սննդի սպասարկման ձեռնարկություններին և մասնավոր միջոցառումների կազմակերպիչներին։ Նա Apicius Armenia-ի Խորհրդատվական խորհրդի անդամ է և իր ներդրումն ունի հյուրընկալության և սննդի ուսումնասիրությունների զարգացման գործում։
Անդրեա Տրապանի
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ․ Հյուրընկալության կառավարում
Փոխնախագահ, գործադիր շեֆ և գլխավոր մենեջեր, Apicius․ WACS-ի կողմից արտոնագրված խոհարարության ուսուցիչ
Անդրեա Տրապանին Apicius-ի՝ Ֆլորենցիայի արվեստների համալսարանի (FUA) հյուրընկալության բաժնի, միջազգային կապերի փոխնախագահն է, գործադիր շեֆը և գլխավոր մենեջերը։ Մոլեկուլային խոհանոցի մասնագետ լինելով՝ նա ղեկավարել է Apicius-ի խոհարարական թիմը James Beard Foundation-ում 15 ելույթների ընթացքում և կազմակերպել միջազգային խոհարարական միջոցառումներ՝ սկսած Անքորիջից մինչև Վաշինգտոնի պետական համալսարան։ Նա հրավիրյալ շեֆ և դասախոս է եղել մի շարք հաստատություններում, այդ թվում՝ Միսսուրիի համալսարանում և Ջոնսոն Քաունթիի համայնքային քոլեջում, և արժանացել է հեղինակավոր Star Diamond Award մրցանակին։
Անդրեան A.C.F. Fiorentina ֆուտբոլային ակումբի պաշտոնական շեֆն է, կազմում է ճաշացանկերը թիմի բժշկի հետ համատեղ և ղեկավարում է խոհարարական թիմեր ազգային ու միջազգային միջոցառումների ժամանակ։ Նա պարբերաբար հանդես է գալիս իտալական SKY հեռուստաալիքով, գաստրոնոմիական խորհրդատու է Santa Cristina գինիների (Marchesi Antinori) համար և Չիկագոյի Robert Morris University-ի Խոհարարական խորհրդատվական խորհրդի անդամն է։
Մատտիա Յակոպինի
Սննդի, գինու և առողջության ուսումնասիրություններ․ Հյուրընկալության կառավարում
Սննդի և խմիչքների, հյուրընկալության կառավարման դասախոս․ Սոմելիե
Ավելի քան մեկ տասնամյակ միջազգային փորձ ունենալով շքեղ հյուրընկալության ոլորտում՝ Մատտիա Յակոպինին կառուցել է կարիերա, որը ներառում է բարմենությունը, սոմելիեի ուսումնական ուղին և սննդի ու խմիչքների կառավարումը։ Նա մասնագիտական պատրաստվածություն է ստացել Լոնդոնի European Bartender School-ում և աշխատել է մի շարք հեղինակավոր վայրերում, այդ թվում՝ The Ritz London, Սիդնեյի The Star Casino-ում և Մանչեսթերի Interstate Hotel IHG-ում։
Բացի միջոցառումների կառավարման դիպլոմ ստանալուց, Մատտիան եղել է Campari-ի բրենդ-դեսպան և ավարտել է WSET sommelier-ի դասընթացը Սիդնեյում։ Վերադառնալով Իտալիա՝ նա Քիանտիում ղեկավարել է լյուքս դասի հանգստավայրի սննդի և ըմպելիքների բաժինը ՝ համագործակցելով տեղական գինեգործարանների և գործակալությունների հետ։
Ներկայումս ապրում է Ֆլորենցիայում, հանդես է գալիս որպես խորհրդատու՝ աջակցելով գինեգործարաններին, հյուրանոցներին և Michelin աստղով պարգևատրված ռեստորաններին՝ գինու ուսուցման և միջոցառումների կազմակերպման հարցում։ FUA-AUF-ում դասավանդում է Սննդի և խմիչքների կառավարում, Գինու ուսումնասիրություններ և Միջոցառումների պլանավորում՝ համադրելով լսարանային գիտելիքները իրական ոլորտային փորձի հետ։
Միշել Էսպոզիտո
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Խոհարարական արվեստի դասախոս․ պրոֆեսիոնալ շեֆ
Խոհարարների վեցերորդ սերնդի ներկայացուցիչ Միշել Էսպոզիտոն, որի խոհարարական արմատները Նեապոլից են (Իտալիա), կառուցել է բազմազան միջազգային կարիերա պրոֆեսիոնալ սննդի ոլորտում։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է դեռևս 15 տարեկանում Վիրջինիայում՝ հոր և տատիկի ղեկավարությամբ, որից հետո մասնակցել է SkillsUSA խոհարարական մրցույթներին և արժանացել բազմաթիվ ոսկե մեդալների։ Միշելը սովորել է New England Culinary Institute-ում՝ ֆրանսիացի վարպետ շեֆ Անդրե Բյուռնիեի ղեկավարությամբ և անցել պրակտիկա մի շարք հեղինակավոր հաստատություններում, այդ թվում՝ երեք Michelin աստղով պարգևատրված Inn at Little Washington-ում։
Տարիների ընթացքում նա մեծ փորձ է կուտակել հյուրանոցներում, քեյթերինգի ընկերություններում, ակումբներում և պիցցերիաներում, որտեղ մոտ երեք տարի աշխատել է որպես նեապոլիտան պիցցայոլո։ 29 տարեկանում նշանակվել է գործադիր շեֆ Վիրջինիայի Red’s Table ռեստորանում՝ կենտրոնանալով խոհանոցային կրթության և թիմի զարգացման վրա։
Վերադառնալով Ֆլորենցիա՝ Apicius-ում կատարելագործելու իր հմտությունները իտալական խոհանոցում, հացի և քաղցրավենիքների պատրաստման ոլորտներում՝ Միշելն ընդլայնել է իր խոհարարական տեսլականը Իտալիայում, Ֆրանսիայում, Մոնակոյում և Մեծ Բրիտանիայում կատարած ճամփորդությունների միջոցով։ Այսօր նա դասավանդում է խոհարարական արվեստ՝ կրքով միավորելով ավանդույթը, տեխնիկան և մենթորությունը։
Սամանտա Բլագ
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Խոհարարական արվեստի և հացի և քաղցրավենիքների պատրաստման դասախոս. պրոֆեսիոնալ շեֆ
Որպես հիմք ընդունելով համաշխարհային ճամփորդությունների փորձը և սեփական ընտանիքի խոհարարական ավանդույթները՝ Սամանտա Բլագը խոհարարական կրթություն է բերել յուրահատուկ տեսլական։ Նա մասնագիտական պատրաստվածություն է ստացել New England Culinary Institute-ում՝ ֆրանսիացի վարպետ շեֆ Անդրե Բյուռնիեի ղեկավարությամբ, ինչից հետո իր կարիերան արագ զարգացավ․ 22 տարեկանում արդեն նշանակվել է գործադիր շեֆ Չարլսթոնի հեղինակավոր Magnolias ռեստորանում։ Հետագայում նա աշխատել է որպես կորպորատիվ շեֆ Վիրջինիայում՝ ղեկավարելով մի քանի ռեստորանների աշխատանք։
Իտալական խոհանոցի հանդեպ իր կիրքը խորացել է Ֆլորենցիա տեղափոխվելուց հետո, որտեղ նա ուսանել է խոհարարական և հացի պատրաստման արվեստ Florence University of the Arts-ում՝ գործադիր շեֆ-քաղցրավենիկագործ Սիմոնե Դե Կաստրոյի ղեկավարությամբ։ Սամանտան կատարելագործել է իր հմտությունները հացաբուլկեղենի պատրաստման, դեսերտների արտադրության և ավանդական իտալական տեխնիկաների ոլորտներում՝ դրանք հարստացնելով գաստրոնոմիական ճամփորդություններով Իտալիայում, Ֆրանսիայում, Մոնակոյում և Մեծ Բրիտանիայում։
Ներկայումս պատրաստվում է բացել իր սեփական իտալական ռեստորանը ԱՄՆ-ում։ Սամանտան դասավանդում է այն փիլիսոփայությամբ, որի հիմքում ընկած են պարզությունը, իսկությունը և բաղադրիչների վրա հիմնված խոհանոցը՝ ոգեշնչելով նոր սերնդի խոհարարական մասնագետներին։
Սալվատորե Պրոկոպիո
Հյուրընկալության մենեջեր
Սննդի և խմիչքների, հյուրընկալության կառավարման դասախոս․ սոմելիե
Ծագումով Նեապոլից (Իտալիա) Սալվատորե Պրոկոպիոն արտոնագրված սոմելիե է AIS-ի և WSET-ի կողմից՝ ավելի քան տասը տարվա միջազգային փորձով լյուքս դասի հյուրընկալության ոլորտում։ Նա կարևոր պաշտոններ է զբաղեցրել Michelin աստղով պարգևատրված ռեստորաններում, այդ թվում՝ The Waterside Inn (Մեծ Բրիտանիա), Romeo Restaurant (Ալեն Դյուկասի ղեկավարությամբ), ինչպես նաև Four Seasons Florence հյուրանոցում։
Տուրիզմի գիտությունների, գինեգործության կառավարման ոլորտում ստացած իր կրթությամբ և Bocconi University-ում անցած մասնագիտացված դասընթացներով Սալվատորեն համադրում է ակադեմիական գիտելիքը գործնական փորձի հետ։ Ներկայումս նա դասավանդում է հյուրընկալություն, սնունդ և գինի Իտալիայի, Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Հայաստանի համալսարանական կենտրոններում։ Նա նաև Apicius Armenia-ի Խորհրդատվական խորհրդի անդամ է։
Լապո Բարտալեզի
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ. Հյուրընկալության կառավարում
Սննդի և խմիչքների, հյուրընկալության կառավարման դասախոս․ սոմելիե
2006 թվականից Լապո Բարտալեզին դասավանդում է գինի և հյուրընկալություն Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality միջազգային դպրոցում։ AIS-ի կողմից արտոնագրված սոմելիե լինելով՝ նա համադրում է էնոլոգիական գիտելիքները օպերացիոն ղեկավարման փորձի հետ՝ ղեկավարելով դպրոցի փորձառական ուսուցման ռեստորան Ganzo-ն և Fedora քաղցրավենիքի լաբորատորիայի և բիստրոյի սպասարկման բաժինը։
Ավելի քան 15 տարվա փորձ ունենալով բարձրակարգ ռեստորանային և հյուրընկալության կառավարման ոլորտում՝ Լապոյի կարիերան արտացոլում է թե՛ ընտանեկան ավանդույթները, թե՛ անձնական նվիրվածությունը։ Նա ղեկավարել է հայտնի տոսկանյան տրատորիա Ֆլորենցիայի Սանտա Կրոչե թաղամասում, որտեղ ձևավորել է ամուր գործընկերություններ տարածաշրջանային գինու դիստրիբյուտորների հետ և ձեռք բերել ծառայության բարձր որակի համբավ։
Ունենալով սեր գինու կրթության նկատմամբ՝ Լապոն զարգացրել է էնո-տուրիզմի փորձառություն Բուրգունդիայում և Բորդոյում՝ խորացնելով գիտելիքները եվրոպական գինեգործության մասին։ Ներկայումս նա ուսանում է WSET Level 3 Award in Wines ծրագրում և միտված է հաջորդ սերնդի հյուրընկալության մասնագետների պատրաստմանը՝ կիրառական և փորձառական ուսուցման միջոցով։
Տարա Մարիա Ջաբբուր
Հյուրընկալության կառավարում
Հյուրընկալության կառավարման դասախոս․ սոմելիե
Ավելի քան 15 տարվա միջազգային փորձ ունենալով լյուքս դասի հյուրընկալության, բարձրակարգ ռեստորանների, գինու արտահանման և կրթության ոլորտներում՝ Տարա Մարիա Ջաբբուրն իր ուսուցմանը ներառում է դինամիկ համաշխարհային տեսանկյուն։ Նա ստացել է Մագիստրոսի աստիճան «Գինու արդյունաբերության կառավարման և մարքեթինգի» բնագավառում Ֆլորենցիայի համալսարանում, ինչպես նաև Բակալավրի աստիճան «Հյուրընկալության և տուրիզմի կառավարում» բնագավառում՝ Լիբանանի Notre Dame University-ում։
Արտոնագրված է AIS-ի սոմելիե և Իտալական գինու դեսպան (VIA) վկայականներով, ներկայումս սովորում է WSET Diploma ծրագրում։ Տարան ղեկավարել է գինու և հյուրընկալության ծրագրեր Լիբանանում, Մալայզիայում, Դուբայում և Իտալիայում։ Նրա կարիերան ներառում է խմիչքների կառավարում, հյուրընկալության օպերացիաների և միջազգային գինու արտահանման ղեկավարում։
Կարևորելով ներառական և գրավիչ ուսուցման մեթոդները՝ Տարան համադրում է ավանդույթն ու ժամանակակից գործելաոճը՝ պատրաստելով ուսանողներին հյուրընկալության և գինու ոլորտում հաջողակ կարիերայի համար։
Սիմոնե Դե Կաստրո
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Հացաբուլկեղենի և քաղցրավենիքի պատրաստման դասախոս. շոկոլադի վարպետ․ ACS-ի կողմից արտոնագրված խոհարարության ուսուցիչ
Սիմոնե Դե Կաստրոն շնորհալի քաղցրավենիքագործ է և WACS-ի կողմից արտոնագրված խոհարարական ուսուցիչ՝ առաջադեմ շոկոլադային տեխնիկաների և բարձրակարգ քաղցրավենիքի արվեստի մասնագիտացումով։ 2012 թվականից դասախոսում է Apicius-ում և ծառայում է որպես հացաբուլկեղեցնի և քաղցրավենիքի պատրաստման բաժնի շեֆ, ինչպես նաև ղեկավարում է դպրոցի Fedora քաղցրավենիքի խանութը, որը գործում է դասախոսների և ուսանողների ղեկավարությամբ։
Սիմոնեն ուսանել է հացաբուլկեղենի պատրաստման արվեստ Տոսկանայում և Բրեշիայում, և հայտնի է իր շոկոլադային քանդակներով և նորարարական քաղցրավենիքներով։ Նրա կարիերան ներառում է համագործակցություններ հեղինակավոր շքեղ բրենդների՝ Gucci-ի և Damiani Gioielli-ի, ինչպես նաև հյուրանոցային վայրերի հետ, օրինակ՝ Gallery Art Hotel-ի ֆյուժն բարի հետ (Ferragamo Group)։
Միջազգային ճանաչում ունեցող Սիմոնեն մասնակցել է քաղցրավենիքի առաջնություններին՝ արժանանալով արծաթե մեդալի Ֆրանկֆուրտի աշխարհի առաջնությունում և պատվոգրերի Rotary Club Italia-ից։ Նա նաև 2012 թվականից ղեկավարում է TuttoToscana ծրագիրը James Beard Foundation-ում Նյու Յորքում։ Դասավանդման ընթացքում Սիմոնե ոգեշնում է ուսանողներին ստեղծագործարարությամբ, ճշգրտությամբ և քաղցրավենիքի արվեստում գերազանցության հանդեպ իր կրքով։
Ֆիլիպպո Կորսի
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Խոհարարական արվեստի դասախոս․ Apicius-ի ֆակուլտետ․ պրոֆեսիոնալ շեֆ
Ֆիլիպպո Կորսին Apicius-ի խոհարարական արվեստի ծրագրի շրջանավարտ է և իր կարիերան սկսել է 2014 թվականին՝ ընդգրկվելով A.C.F. Fiorentina-ի խոհարարական թիմում, որտեղ ձեռք է բերել փորձ խոհարարության և դիետաների մշակման ոլորտում։ Apicius-ում ուսանելու ընթացքում (2017–2019), նա մասնակցել է հեղինակավոր միջազգային միջոցառումների, այդ թվում՝ Նյու Յորքում James Beard Foundation-ի և WACS-ի ու Federazione Italiana Cuochi-ի կողմից կազմակերպված Rimini International Exhibition-ին։
Ֆիլիպպոն կատարելագործել է իր հմտությունները դպրոցի փորձառական ուսուցման ռեստորան Ganzo-ի անդամ լինելով՝ լսարանային գիտելիքները վերածելով պրոֆեսիոնալ պրակտիկայի։ Նրա կարիերան ներառում է նաև պաշտոններ հեղինակավոր ֆլորենցիական հաստատություններում՝ սկսած Essenziale Restaurant-ի վերամշակված խոհանոցից մինչև The Student Hotel-ի ռեստորանների և բիստրոների նորարարական կոնցեպտներ։
Խորապես կապված լինելով Տոսկանյան խոհարարական ավանդույթների հետ՝ Ֆիլիպպոն դասավանդման և պրոֆեսիոնալ գործունեության ընթացքում համադրում է համաշխարհային խոհարարական միտումները՝ պահպանելով տարածաշրջանային իսկությունը և կրքը դրա հանդեպ։
Պիետրո Դի Մարկո
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Խոհարարական արվեստի և հացաբուլկեղենի պատրաստման դասախոս․ Apicius-ի ֆակուլտետ․ պրոֆեսիոնալ շեֆ
Պիետրո Դի Մարկոն իր խոհարարական կարիերան սկսել է 15 տարեկանում՝ ուսանելով լեգենդար Michelin աստղով պարգևատրված շեֆ Գուալտիերո Մարկեզիի մոտ։ Հետագայում աշխատել է մի շարք Michelin աստղ ունեցող ռեստորաններում, այդ թվում՝ Marconi-ում և Arnolfo-ում, որտեղ ղեկավարել է քաղցրավենիքի բաժինը՝ ստեղծելով նորարարական շոկոլադե ստեղծագործություններ։ Որպես սու-շեֆ՝ Four d’Acqua ռեստորանում, որը ներառված էր Իտալիայի լավագույն 50 ռեստորանների ցանկում, Պիետրոն կատարելագործել է բարձրակարգ խոհանոցի իր փորձը։
Նրա կարիերան շարունակվել է նաև խոշոր միջոցառումների քեյթերինգում՝ որպես գլխավոր շեֆ Guidi Catering-ում։ Այստեղ նա ղեկավարել է մի շարք հեղինակավոր միջոցառումներ, այդ թվում՝ Michelin աստղով գաստրոնոմիական գալա Vinitaly-ում, Աշխարհի կրոնների գագաթնաժողովը Բարսելոնայում և Վատիկանի մասնավոր միջոցառումները՝ Նորին Սրբություն Պապի համար։ Հետագայում, որպես շեֆ և համասեփականատեր Prego ռեստորանում (Worcestershire), նա նպաստել է, որ ռեստորանը ընդգրկվի Մեծ Բրիտանիայի լավագույն 10 իտալական ռեստորանների շարքում։
2016 թվականից Պիետրոն դասավանդում է խոհարարական արվեստ Florence University of the Arts-ում՝ կիսվելով բարձրակարգ խոհանոցի և միջոցառումների քեյթերինգի իր հարուստ փորձով՝ ապագա շեֆերի հետ։
Դավիդե Գրամատիկո
Սննդի, գինու և առողջ ապրելակերպի ուսումնասիրություններ
Խոհարարական արվեստի դասախոս․ Apicius-ի ֆակուլտետ․ պրոֆեսիոնալ շեֆ
Հռոմում ծնված Դավիդե Գրամատիկոն շեֆ է՝ լայն միջազգային փորձով բարձրակարգ ռեստորանային ոլորտում։ Նա իր կարիերան սկսել է La Pergola՝ Michelin-ի երեք աստղ ունեցող ռեստորանում, այնուհետև երեք տարի աշխատել է Հռոմի Հիլթոն հյուրանոցի բարձրակարգ ռեստորանում։ Համաշխարհային խոհանոցի հանդեպ ունեցած կիրքը նրան տարավ արտերկիր՝ Պրահայի Four Seasons Hotel և Դուբայի Giorgio Armani Hotel, որտեղ նա կազմակերպել է բացառիկ միջոցառումներ Giorgio Armani-ի համար։
Դավիդեն կատարելագործել է իր հմտությունները Լոնդոնում՝ աշխատելով Michelin աստղով պարգևատրված Wild Honey և այլ հեղինակավոր ռեստորաններում։ Վերադառնալով Իտալիա՝ նա աշխատել է որպես մասնավոր շեֆ և ձևավորել հզոր պրոֆեսիոնալ ցանց Տոսկանայում, այդ թվում՝ համագործակցություններ ունեցել Four Seasons խմբի հետ։
2022 թվականից Դավիդեն դասավանդում է Apicius Florence University of the Arts-ում և նաև դասընթացներ անցկացրել Հարավային Կորեայում՝ ուսանողներին փոխանցելով իր միջազգային տեսլականն ու խոհարարական գերազանցության հանդեպ կիրքը։