Ապիցիուսի մասին Apicius Florence-ն ակադեմիական և մասնագիտական կրթության ոլորտում ճանաչված և հեղինակավոր հաստատություններից մեկն է՝ Իտալիայի առաջին միջազգային հյուրընկալության դպրոցներից։ |
Նախագծի հիմնական նպատակը տարածաշրջանային մակարդակով հյուրընկալության կրթության բարձր որակի ապահովումն է՝ հիմնված կիրառական ուսուցման վրա։
Ուսանողներն իրենց առաջին իսկ օրերից կլուծեն իրական ոլորտային խնդիրներ, կստանան գործնական գիտելիքներ և կարողություններ, որոնք անհրաժեշտ են հաջողակ միջազգային կարիերայի համար։